2016թ. հուլիսի 10-ին Աբխազիայում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներից պարզ է դարձել, որ այն տապալվել է։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Կազմակերպված հանրաքվեն նպատակ ուներ պարզելու, թե արդյոք անհրաժե՞շտ է, որ Աբխազիայում նախագահական արտահերթ ընտրություններ տեղի ունենան, բայց այս հարցի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու պատրաստակամություն հայտնողների թվաքանակը չափազանց փոքր է եղել։ Ըստ այդմ՝ Աբխազիայի հանրաքվեին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 1.23%-ը։ Այսպիսի արդյունքից հետո հանրաքվեն չեղյալ է համարվել։
Տեղի ունեցածը մեկնաբանել է Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան՝ ասելով. «Մասնակցությունը ցույց տվեց, որ քվեաթերթիկներում ընդգրկված հարցը արդիական չէր մեր հասարակության համար»։