Մարզպետ Գաբրիել Գյոզալյանն այցելեց հուլիսի 10- ի երեկոյան տեղացած ուժեղ կարկուտից վնասված մի շարք համայնքներ:
Արագածոտն համայնքում նա ականատես եղավ, որ ամբողջությամբ քանդվել են դպրոցի եւ եւս 20 տան տանիքներ: Նա եղավ նաեւ Նոր Եդեսիայում, Ոսկեվազում, Օշականում, Սասունիկում, Աշտարակ քաղաքի հողատարածքներում, որտեղ մեծապես վնասվել են ցանքատարածությունները, պտղատու այգիները, տուժել շինություններ:
Արագածոտնի մարզպետարանի կայքի համաձայն՝ մարզի ղեկավարի այցելությունները կարկուտից եւ ուժեղ քամուց տուժած համայնքներ շարունակվում են:
Նշենք, որ հուլիսի 10- երեկոյան Ապարանի տարածաշրջանում սկսված տեղատարափ եւ կարկտաբեր տեղումներն ու ուժեղ քամին շարունակվել են նաեւ հուլիսի 11-ին, ինչի պատճառով մեծապես վնասվել են Արայի, Վարդենուտ, Շենավան, Եղիպատրուշ, Հարթավան համայնքների ցանքատարածությունները: