Գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանն ասել է, որ IDeA հիմնադրամը գործընկերների հետ ավարտին է հասցնում Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) գործարկման հարցերը, որն ուղղված է Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունների համար միջավայր զարգացնելուն եւ հայաստանյան ու միջազգային գիտական հանրությունների գիտական, տեխնոլոգիական ու ֆինանսական ռեսուրսները մոբիլիզացնելուն։
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDeA) համահիմնադիրն ասել է այս մասին այսօր հրապարակված հարցազրույցում:
«Մենք դիտարկում ենք հիմնադրամի զարգացման համար $10 մլն-ի չափով առաջնային ֆինանսավորման տրամադրման հնարավորությունը եւ հաջորդիվ
միջոցների հավաքագրման գլոբալ արշավի կազմակերպումը՝ հիմնադրամի ծավալը երեք տարվա ընթացքում մինչեւ $200 մլն հասցնելու նպատակով։ Քննարկվող մոդելի համաձայն, FAST-ը կարող է դառնալ խառը գրանտա-վենչուրային ֆինանսավորման գործիք, իսկ հիմնադրամի կառավարումը կիրականացվի խորհրդատվական խորհրդի կողմից», – ասել է Վարդանյանը:
Կարդացեք նաև
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այս հղումով:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամ