Հայաստանի բնության պետական թանգարանում մոսկվաբնակ նկարիչներ Աստղիկ Հակոբյանի եւ Նելլի Դանիելյանի՝ օրերս կայացած ցուցահանդեսի բացմանը անակնկալ էր սպասվում անվանի դերասան Ռաֆայել Քոթանջյանին: Աստղիկ Հակոբյանը, որի դիմանկարները ուշադրության արժանացան ոչ միայն մասնագետների, այլ նաեւ այցելուների կողմից, դերասանին նվիրեց նրա դիմանկարը: Արտիստն էլ ոգեւորված ասաց. ,Շատ քիչ օրեր կան, որ ես եմ հաճույք ստանում:
Հաճույք պատճառելը իմ պարտականությունն է, աշխատանքը: Դիմանկարներ շատ են նվիրել: Տանս մի անկյունում մի մասը դրված է, մի մասն էլ նվիրում եմ, քանի որ ինքս շատ եմ սիրում նվիրել…ե: ,Առավոտիե ռեպլիկին՝ Աստղիկ Հակոբյանի ,Ռաֆայել Քոթանջյանըե ,տանը կմնա՞ե, Ռաֆայել Քոթանջյանը պատասխանեց. ,Այս դիմանկարս ոչ ոքի չեմ նվիրի, սա ուրիշ է…ե:
Ս. Դ.
«Առավոտ»
09.07.2016