Լրահոս
Օրվա լրահոսը

Արյան գերճնշման ժամանակ սխտոր օգտագործեք

Հուլիս 11,2016 11:30

Չկայունացող արյան գերճնշումը ժամանակի ընթացքում սպառնում է մեր առողջությանը եւ պատճառ դառնում տարբեր տեսակի սրտային հիվանդությունների։

Գերճնշումը ինսուլտի, սրտամկանի ինֆարկտի, սրտային անբավարարության, զարկերակների անեւրիզմաների, ծայրամասային զարկերակների հիվանդությունների գլխավոր ռիսկի գործոն է եւ երիկամների քրոնիկ հիվանդությունների պատճառ։ Զարկերակային ճնշման նույնիսկ չափավոր բարձրացումը կապվում է կյանքի սպասվող տեւողության կրճատման հետ։ Սննդակարգի եւ կենսակերպի փոփոխությունները կարող են բարելավել արյան ճնշումը եւ իջեցնել նրա հետ կապված բարդությունների վտանգը, սակայն կենսակերպի փոփոխության ոչ արդյունավետ լինելու դեպքում հաճախ դեղորայքային բուժման կարիք է լինում:

Բժշկի խորհրդով կարող եք նաեւ հետեւել բնական միջոցներով բուժման կուրսերին:

Արյան գերճնշումը հավասարակշռելու լավագույն միջոցներից մեկը օրը մեկ անգամ 2 պճեղ սխտոր ուտելն է։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

09.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031