Հուլիսի 9-ին, ժամը 4.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք, կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք, նախաբազկի ստորին հատվածի ներսային մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1995 թ. ծնված Գոռ Պ.-ն և «թևատակի կտրած-ծակած վերք, անոթի վնասվածք» ախտորոշմամբ՝ 1995 թ. ծնված Նելսոն Ա.-ն:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ Գոռ Պ.-ն ու Նելսոն Ա.-ն ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մաշտոցի բաժնի և քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հուլիսի 9-ին, ժամը 3.00-ին, Երևան քաղաքի Մարգարյան փողոցում գտնվող 23/1 սուպերմարկետի մոտ, վիճաբանության ժամանակ, Գոռ Պ.-ին ու Նելսոն Ա.-ին դանակով հարվածել և վնասվածքներ է պատճառել 1995 թ. ծնված Նորիկ Ս.-ն:
Հուլիսի 9-ին, ժամը 8.00-ին, Նորիկ Ս.-ն բերման է ենթարկվել և տվել խոստովանական ցուցմունք:
Կարդացեք նաև
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նորիկ Ս.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն