Հուլիսի 10-ի երեկոյան, ժամը 20.30-21-30-ի սահմաններում ուժեղ կարկտահարություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Առանձնապես խոշոր չափերի հասնող կարկուտը վնասաբեր է եղել հատկապես Աշտարակի տարածաշրջանում: Մեծապես տուժել են Աշտարակ քաղաքը, Արագածոտն, Սասունիկ, Օշական, Փարպի, Բազմաղբյուր, Աղձք, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ագարակ, Կարբի, Օհանավան, Արտաշավան եւ այլ համայնքները:
Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը այցելել է տուժած բնակավայրեր` վնասների մասին տեղում ծանոթանալու, համապատասխան գործողություններ կազմակերպելու նպատակով:
Նախնական տվյալներով գրեթե ամբողջությամբ վնասվել են նշված համայնքների գյուղատնտեսական մշակաբույսերը, ցանքատարածություններն ու պտղատու այգիները: Ուղեղ քամին եւ կարկուտը էական վնասներ է պատճառել նաեւ շինություններին: Տեղահան են եղել շենքերի տանիքներ, տուժել են համայնքային ենթակառուցվածքներ:
Մարզային հանձնաժողովի կողմից ուսումնասիրվում են աղետի հետեւանքները, ճշգրտվում վնասների չափերը:
Կարդացեք նաև
Ներկա պահին ուղեղ քամին եւ տեղումները շարունակվում են Ապարանի տարածաշրջանում:
Արագածոտնի մարզպետարան