Հայաստանի բասկետբոլիստուհիները Թբիլիսիում ընթացող մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի առաջնության «C» դիվիզիոնում, ինչպես մի քանի օր առաջ տղաները, շարունակում են հաղթանակներ տոնել:
Մեկնարկային հանդիպումում մեր աղջիկները 66-40 հաշվով Անդորրային պարտության մատնելուց հետո, երկրորդում առավել քան մեծ առավելությամբ՝ 70-28, առավելության հասան Ուելսի նկատմամբ եւ մտան փլեյ-օֆֆ: Մեր երիտասարդական հավաքականի մրցակիցը հայտնի կդառնա ավելի ուշ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ