Հուլիսի 10-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգի փողոցի թիվ 5-3-2-2 տնակային ավանում գտնվող տնակներից մեկը ամբողջությամբ ջրալցվել է:
Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի համաձայն՝ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հորդառատ անձրևի պատճառով «Տանձուտ» գետի ափը (մոտ 2մ) ճեղքվել է, ինչի հետևանքով ջրալցվել են գետամերձ տնակները: