«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին ներկա էր ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը՝ տիկնոջ՝ ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանի հետ։ Վերջին շրջանում քաղաքական գործիչների միության մասին շատ էր խոսվում։ Ձեռք ձեռքի տված նրանք «Մոսկվա» կինոթատրոնում սպասում էին փառատոնի մեկնարկին։
«Ա1+»-ի հետ զրույցում պարոն Բադեյանը նշեց. «Եկել եմ բացմանն, այնուհետև ֆիլմերը պետք է դիտեմ՝ տոնական տրամադրությամբ և մեծ սպասելիքներով»։
«Կարծում եմ՝ «Ոսկե ծիրան»-ն այն մշակութային հայտն է, որով Հայաստանը ներկայանում է համաշխարհային մշակութային լրահոսում։ Մենք երկուսս էլ՝ իբրև քաղաքական գործիչներ, չէինք կարող անտարբեր լինել»,-իր հերթին նշեց Լիլիթ Գալստյանը։
«Իսկ մեր միությունն այլևս…»,-հավելեց նա և իր խոսքը ժպիտով շարունակեց Մանվել Բադեյանը. «…պաշտոնական է։ Կարող եք հանգիստ շունչ քաշել»։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում