Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի ու Շիրակի ոստիկանապետերի տարբերությունը՝ ըստ Շահեն Հարությունյանի

Հուլիս 10,2016 22:47

Aravot.am-ը Շանթ Հարությունյանի որդուց՝ Շահեն Հարությունյանից հետաքրքրվեց, թե որպես ոստիկանություն հաճախակի բերման ենթարկվող անձ հանդիպե՞լ է այդ կառույցում այնպիսի ոստիկանների, որոնք կիսում են իր գաղափարները:

«Ամբողջ ոստիկանական համակարգում կան մարդիկ, որոնք չասեմ ընկեր են, բայց ունեն արժեհամակարգ: Օրինակ՝ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը ու Շիրակի մարզի ոստիկանապետը շատ տարբեր են, երբ քննադատում եմ Աշոտ Կարապետյանին, ինձ շատ են ասում՝ ո՞նց ես դուխ անում, դուխի խնդիր չէ, ես ասում եմ ճշմարտությունը: Հանդիպման էինք, Աշոտ Կարապետյանը եկավ, ինձ վերցրեց, տարավ ոստիկանություն ու ասում է՝ տարիներով վզիդ կփաթաթենք, կեթաս, արա, դու ո՞վ ես, որ ցույց ես անում, Սերժի նկար ես պատռում, Ալիևի նկար… Լավ եմ անում… Կանչում, փորձում է այդ ձևով հարց լուծել, բայց Շիրակի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը Գյումրու դեպքով (խոսքը, Հռոմի պապի այցելության օրը նրան առևանգելու մասին է Ա.Ն.) այնպես է իմ հետ խոսել, որ ես չեմ վախենում ասեմ՝ շատ կարգին մարդ է, հարգում եմ իրեն:

Հիմա ես ո՞նց կարող եմ տարբերություն չդնել Շիրակի ոստիկանապետի ու Աշոտ Կարապետյանի միջև, կամ ո՞նց կարող եմ տարբերություն չդնեմ Գեղամ Խաչատրյանի, որը հասավ Գյումրի, ինձ բռնեց ու այստեղի ոստիկանապետի միջև: Եթե տարբերություն չդնեմ, նշանակում է  արժեքային առումով ես սրիկա մարդ եմ, որովհետև ես խոսում եմ արժեքների մասին, իսկ արժեքը նաև գնահատելու զգացողությունն է»,- ասաց Շահեն Հարությունյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031