Հուլիսի 10-ի կեսօրից հետո Բերդավան գյուղի պաշտպանական դիրքերում վիրավորված ժամկետային զինծառայող Տիգրան Մկրտչյանին վիրահատել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում:
Գնդակը մտել է նրա աջ թեւատակը, մտել՝ կոնքը: Վիրահատությունը կատարել է զինվորական բժիշկը: Նոյեմբերյանի ԲԿ-ից տեղեկացանք, որ նրա վիճակը միջին ծանր է: Նոյեմբերյան քաղաքի բնակիչներից իմացանք, որ վիրավորի համար արյան հանգանակություն է կատարվել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ