Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանկուց սպասել եմ, թե երբ եմ երդվյալ դաշնակցական դառնալու»

Հուլիս 10,2016 13:55

Վիլյամ Բադալյանը 14 երիտասարդներից մեկն է, որը կիրակի, երդվելով ՀՅԴ դրոշի, կանոնակարգի, զինանշանի եւ զենքի վրա, համալրեց Դաշնակցության շարքերը:

Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ կարծում է, որ Դաշնակցությունը այն կառույցն է, որ պետք է իր գործունեությունը դարեր շարունակ շարունակի, եւ այդ պատճառով էլ որոշել է անդամակցել կուսակցությանը. «Դեռ մանկուց ինձ հետաքրքրել է այս կուսակցությունը, նրա գործունեությունը, իր պատմությունը Առաջին Հանրապետության ստեղծումից ի վեր:

Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչ գաղափարի շուրջ մեր հայրենակիցները կարողացան հավաքվել, հանրապետությունը առանձնացնել, կառուցել, եւ մինչեւ օրս կուսակցությունը կարողանում է իր գործունեությունը շարունակել: Ինձ թվաց, որ շատ մեծ, շատ հզոր կազմակերպություն է, եւ իր գործունեությունը դեռ շատ պետք է շարունակվի: Ես որոշեցի իմ ներդրումն ունենալ այս գործունեության ընթացքում, իմ հայրենիքի համար, պատմությունը կերտելու համար մեծ ուժով կարողանամ իմ ընկերներին օգնել»:

Անդրադառնալով երդման արարողության պատասխանատվությանը՝ Վիլյամ Բադալյանը ասաց, որ շատերը չեն կարողանում ռիսկի դիմել կուսակցությանը անդամակցելու համար. «Մանկուց մինչ այսօր սպասել եմ, թե երբ է ժամանակը գալու, ես կարողանամ արդեն երդվյալ դաշնակցական դառնալ, որպեսզի իմ գործունեությունը ավելի մեծ ուժով կարողանամ ներդնել: Այս արարողությունից հետո ավելի մեծ ուժով, նոր թափով, ավելի կանոնակարգված սկսելու եմ գործել իմ հայրենիքի համար՝ իմ հայրենիքի պաշտպանության, վերելքի, ծաղկման համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. karen says:

    Մոլորության մեջ ես տղա:Քեզ բան չի հասնի,քանի որ աղվանները,լևոնները, լոքյանները վաղուց դրանք սեփականաշնորհել են:Չարենցը հենց նրանց տեսակը նկատի ունենալով է,որ դաշակցության մասին այդպես արտահայտվել <>

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031