Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի սահմանագոտում, պաշտպանական դիրքերի հարեւանությամբ գտնվում է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին: 7-8-րդ դարերի կառույցը ճարտարապետական ներդաշնակություն է ներկայացնում:
Ոսկեպարի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Նվեր Բեգլարյանը պատմեց, որ 1960-ական թվականների վերջին ադրբեջանցիները փորձել են սեփականացնել հայ ճարտարապետության հիանալի կոթողը, ասելով, որ այն աղվանական կառույց է: Սակայն ոսկեպարցի Դուրախան Մանուչարյանի, Ոսկեպարի բնակիչների համառ դիմադրության շնորհիվ եկեղեցին հաջողվել է պահպանել:
1975-1977 թվականներին Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգվել է: Եկեղեցու հարեւանությամբ սահմանը պաշտպանող զինվորները եկեղեցում գորգ են տեղադրել, հոգեւոր օջախում պարբերաբար մաքրության աշխատանքներ են կատարում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ