Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միլիարդատերերն ի՞նչ են ուտում նախաճաշին (ֆոտոշարք)

Հուլիս 10,2016 12:38

Օրը նրանք սկսում են առավոտյան արարողությունով, որն օգնում է տրամադրվել օրվան: Դա ճիշտ նախաճաշն է, որը հաճախ ավելի համեստ է, քան հասարակ մարդկանցը:

Ամանսիո Օրտեգա: ZARA-ի հիմնադիր: Իսպանիայի ու Եվրոպայի ամենահարուստ մարդը սիրում է ընկերների հետ նախաճաշել հին սրճարաններից մեկում եւ իր համար պատվիրում է փքաբլիթ ու տաք շոկոլադ:

Ջեկ Դորսի: Twitter-ի գլխավոր տնօրեն: Առավոտյան ուտում է երկու հավկիթ: Աղ ընդհանրապես չի գործածում:

dorsi

Ռիչարդ Բրենսոն: Virgin-ի հիմնադիր: Առավոտյան ի՞նչ պետք է ուտի այն մարդը, որը սեփական կղզի ունի: Իհարկե, էկզոտիկ միրգ: Բայց արդեն երկար տարիներ նա օրն սկսում է սուպերմարկետից գնած մեկ գավաթ մյուսլիով ու հասարակ խնձորով:

branson

Բիլ Գեյթս: Microsoft-ի հիմնադիր: Աշխարհի ամենահարուստ մարդը կտրականապես հերքում է, թե փողը փչացնում է մարդուն: Հագնվում է շատ համեստ եւ որպես իսկական ամերիկացի, հաճույքով օգտվում է ֆասթ-ֆուդից ու կոլա ըմպում: Նա համարում է, որ փողը խելամտորեն ծախսելը նույնքան դժվար է, որքան վաստակելը:

gates

Մարկ Ցուկենբերգ: Facebook-ի հիմնադիր: Առավոտյան ուտում է այն, ինչ ձեռքն է ընկնում: Որ նա սննդից կախվածություն չունի, գիտեն բոլորը: Մեկ անգամ չէ, որ Ցուկենբերգին տեսել են նախորդ օրվա պիցցայի մնացորդները կամ կասկածելի բուտերբրոդ ուտելիս:

cukerberg

Լիլիան Բետանկուր: L`Oreal-ի նախագահ: Աշխարհի միակ կին միլիարդատերը նախընտրում է հորթի սառը միս եւ մեկ գավաթ գինի, իսկ նախաճաշն ավարտում է մրգեղենով:

Bettencourt

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031