Ամերիկայի հասարակությունը ցնցած երկու սեւամորթների սպանությունը ձեռքերը ծալած նստել չի թողել նաեւ Քիմ Քարդաշյանին: Ռեալիթի շոուի աստղը համացանցում զգացմունքային երկու էսսե է տեղադրել ի պաշտպանություն աֆրոամերիկացիներ Ալթոն Ստերլինգի եւ Ֆիլանդո Կաստիլիի, որոնց անցած շաբաթ տարբեր վայրերում սպանել էին ոստիկանները: Այսպես թխամորթ ռեփեր Քանյե Ուեսթի կինը միացել է ամբողջ Ամերիկայում բարձրացած բողոքի ալիքին:
«Ես ցնցված եմ օրերս տեղի ունեցած երկու իրադարձություններով: Ես ամենից քիչ եմ ուզում, որպեսզի իմ երեխաները վախ զգան ոստիկանությունից: Ես չեմ ցանկանում որդուս բացատրել, որ մաշկի գույնի պատճառով օրենքի պահապանները չեն պաշտպանելու իրեն: Ատելությունը վատ շարժիչ է: Հավատում եմ, որ ոստիկանների մեջ լավ մարդիկ շատ կան, բայց դաժանությունն անպատիժ չպետք է մնա», – գրել է Քիմ Քարդաշյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Getty Images-ի
Կարդացեք նաև