Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ե՛վ «Հանրապետականից», ե՛ւ ինչ կուսակցություն կա, զզված եմ բոլորից». Վարդան Ղուկասյան. news.am

Հուլիս 10,2016 10:40

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ներկայիս «այլասերված քաղաքական դաշտում» անելիք չունի։ Նա այսպես է պատասխանել, երբ փորձել են ճշտել, թե հոկտեմբերին սպասվող քաղաքապետի ընտրություններին ինչով է աջակցելու հայրենի կուսակցությանը։

Ներկայացնում ենք Վարդան Ղուկասյանի հետ հարցազրույցը.

ՀՀԿի օգտին ձայներ չե՞ք հավաքելու։

-Հաջողություն, ես հեռու եմ քաղաքականությունից, նմանատիպ այլասերված քաղաքականությամբ ես երբեք չեմ զբաղվել, որովհետեւ ես այդ մարդն եմ, որովհետեւ ինձ փողեր պետք չեն, որովհետեւ էս դաշտում ես ուզում եմ ուրիշ ձեւի ապրեմ ու տենց էլ ապրել եմ։ Ինչ որ կա չկա, ձեզ լինի, ես ոչ մի բան չեմ ուզում։ Ես զզված եմ բոլորից, ամբողջ էդ քաղաքական դաշտից։

Կուսակցությունի՞ց:

-Ամեն ինչից, ե՛ւ «Հանրապետականից», ե՛ւ ինչ որ կուսակցություն կա, զզված եմ բոլորից:

Գայանե Սարիբեկյան

 Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vahan says:

    մենքելենք զզվում բոլոր կուսակցություններից կուսակցականներից բայց ավելի շատ քեզնից ու քո նմաններից

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031