Լրահոս
Օրվա լրահոսը

Բախումները կը շարունակուին. սուրիական բանակը շրջափակած է Հալէպի զինեալ ահաբեկչական խմբավորումներու հիմնական տեղակայման շրջանը. «Գանձասար»

Հուլիս 10,2016 10:09

Սուրիական բանակը, շարունակելով Հալէպի հիւսիսային գիւղերուն մէջ իր յառաջխաղացքը, իր հակակշռին տակ առաւ Քասթելլօ տանող մայր ճամբան եւ յառաջացաւ Լերամոն շրջանին մէջ, այսպիսով շրջափակելով Հալէպի արեւելեան շրջանի ու յատկապէս Պենի Զետի մէջ կայք հաստատած զինեալ ահաբեկչական խմբաւորումները, որոնք տուեալ շրջանէն տարիներ շարունակ անխնայ կը հրթիռակոծեն Հալէպի խաղաղ բնակչութիւնը։ Այս մասին հայտնում է «Գանձասարը»: 
Բախումները կը շարունակուին եւ սուրիական բանակը կը յառաջանայ դէպի Քասթելլօ։
Շրջափակման մէջ յայտնուած զինեալ ահաբեկչական խմբաւորումները անել կացութեան մատնուելով կը շարունակեն վրէժ լուծել խաղաղ բնակչութենէն ու հրթիռակոծել Հալէպի բնակելի զանազան թաղամասերը։
Երէկ եւ այսօր զինեալ ահաբեկչական խմբաւորումներուն կողմէ Հալէպի բնակելի թաղամասերու հրթիռակոծման հետեւանքով արձանագրուած զոհերուն թիւը «ՍԱՆԱ»ի տուեալներուն համաձայն հասաւ 45-ի, որոնց 28-ը երեխաներ են, իսկ վիրաւորներուն թիւնը հասաւ 331-ի։

Հալէպի բնակչութիւնը ապահովական առումով ծանր պահեր կ՛ապրի։ Զինեալ ահաբեկչական խմբաւորումներուն կողմէ արձակուած հրթիռներ եւ պայթող փամփուշտներ կ՛իյնան զանազան շրջաններու մէջ՝ խլելով անմեղ մարդոց ու մանուկներուն կեանքը։

Նշենք, որ Սուրիական Բանակի Հրամանատարութիւնը երկարաձգեց նախապէս հաստատուած զինադադարը երեք օրուայ դրութեամբ։ Զինադադարին մէջ չեն ներառուիր ահաբեկչական խմբաւորումները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031