Այսօր, Ազատության հրապարակում, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հեղինակային երգի երեկո էր կազմակերպել: Համերգը`կալանավայրում գտնվող իրենց ընկեր եւ գործընկեր Ժիրայր Սեֆիլյանի ծննդյան տարեդարձի առիթով էր:
Ժիրայր Սեֆիլյանն արդեն երկու ամսից ավել գտնվում է կալանքի տակ: Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով` «ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»:
Կարդացեք նաև
Համերգը բացեց Անի Նավասարդյանը, այնուհետեւ երգեցին Վահան Արծրունին, Սրբուհի Ստամբոլցյանը, Լիլիթ Պիպոյանը: Կային նաեւ համերգին հեռակա մասնակիցներ` Բելգիայից ու ԱՄՆ-ից`Արեգ Նազարյան եւ Արմեն Մովսիսյան:
Տեսանյութը`քիչ ուշ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ