Հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Վարշավայում մասնակցել է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը:
«Փոխգործունակության հարթակ» ձևաչափով hանդիպմանը մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկերներ 52 երկրների պաշտպանության նախարարներ: Միջոցառման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հանդես է եկել ելույթով:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն