Այսօր Գյումրիում լրագրողները ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին խնդրեցին գնահատել Սերժ Սարգսյանի՝ 800 հեկտար տարածքների կորստի մասին արված հայտարարությունը, որը, ըստ գերագույն գլխավոր հրամանատարի «ռազմավարական առումով կամ մարտավարական առումով որեւէ նշանակություն չունի»:
Վարդան Օսկանյանն ասաց. «Նման իրավիճակում ես նման հայտարարություն երբեք չէի անի, այդ հայտարարությունը երեւի թե պետք է գնահատվի հասարակության կողմից: Ես՝ որպես դիվանագետ, այդպիսի հայտարարություն չէի անի, որովհետեւ, բնականաբար, թուլացնում է քո դիրքերը ե՛ւ ռազմական, ե՛ւ բանակցային առումով:
Բայց, որ իրականում ռազմավարական նշանակություն ունեն, թե չունեն, գոնե տեղանքն իմացող մարդիկ, որոնք եղել են այնտեղ, տեսել են. Մանվել Եղիազարյանը, որ մեր վարչության անդամներից է, «Արաբո» ջոկատի ղեկավարն է եղել, չորսօրյա պատերազմին հենց այնտեղ եղել է, տարածքը լավ գիտի, իր գնահատմամբ՝ դա ստրատեգիական նշանակություն ունեցող բարձունք է, այն, ինչ-որ կորցրել ենք, կրկնակի ստրատեգական նշանակության, որովհետեւ մի կողմից՝ հայկական գյուղն էր հսկում, մյուս կողմից նաեւ տեսնում էր ամբողջ ադրբեջանական մի շրջան: Հիմա դա կորցնելով՝ այդ դերերը փոխվել են, ադրբեջանցիք արդեն տեսնում են մեր գյուղերը, մենք ընդհանրապես չենք տեսնում ադրբեջանական, եւ դա համար ստրատեգիական դիրքերի կորուստ է»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև