Դատավորներ Նելլի Բաղդասարյանը (Շենգավիթի դատարան), Սեւակ Համբարձումյանը (Վերաքննիչ դատարան), Մանուշակ Պետրոսյանը (Վերաքննիչ դատարան) եւ Արշակ Խաչատրյանը (Վերաքննիչ դատարան) կացին մականունն են ստացել, քանի որ հենց իրենց ապօրինի որոշումների արդյունքում ազատ էր արձակվել կնոջը պարբերաբար բռնությունների ենթարկող Վլադիկ Մարտիրոսյանը, ով հուլիսի 8-ին կացինով փորձել է սպանել իր նախկին կնոջն ու նրա ծնողներին: Կինը ծանր վիճակում այժմ գտնվում է հիվանդանոցում, հայրը եւս վնասվածքներ է ստացել, իսկ մայրը տեղում մահացել է:
Այսօր ես ստորագրահավաք եմ նախաձեռնել՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանից պահանջելով անհապաղ դադարեցնել այս դատավորների լիազորությունները:
Ստորագրահավաքի հղում:
Արման Ղարիբյան