Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ի նպատակն է` գործակցել ցանկացած նոր քաղաքական ուժի հետ». Գագիկ Մելիքյան

Հուլիս 09,2016 16:09

ՀՀԿ-ական պատգամավորը եւս հաջողություններ է մաղթում «Ռեֆորմիստների» կուսակցությանը

«Ցանկացած, այդ թվում` նոր ձեւավորվող առաջադիմական ուժի նպատակները պետք է ուղղվեն պետականաշինության ամրապնդմանը եւ պետությանը»,-այսօր նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանի գլխավորած «Ռեֆորմիստների» նորաստեղծ կուսակցության համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Նա մեջբերեց Նժդեհի խոսքը` «կուսակցության հետ, պետության համար, ժողովրդի համար». «Կարծում եմ` սա կարող է լինել ցանկացած քաղաքական ուժի գաղափարախոսության հիմքը: Իսկ ՀՀԿ-ն ցանկացած քաղաքական ուժի հետ իր հարաբերությունները ցանկանում է ձեւավորել քաղաքակիրթ կերպով` իրավահավասարության  սկզբունքով: ՀՀԿ-ի նպատակն է` գործակցությունը ցանկացած նոր ձեւավորվող եւ գործող քաղաքական ուժերի հետ` հավասարության պայմաններում»:

Գագիկ Մելիքյանի կարծիքով` քաղաքական նոր ուժերի ձեւավորումը նոր Սահմանադրության արդյունքն է, որը հնարավորություն է տալիս նոր պայմաններում մասնակցել քաղաքական գործընթացներին. «Ընթացքում պարզ կլինի, թե որ կուսակցությունը կգտնի իր տեղը քաղաքական դաշտում. կամ ինքնաոչնչացման ճանապարհով կգնա, կամ չի ընկալվի ժողովրդի կողմից եւ դուրս կմղվի քաղաքական դաշտից: Այդ ամենը կախված է նոր քաղաքական ուժերի գաղափարախոսությունից եւ գործունեությունից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031