Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Դուք կասկածո՞ւմ էիք, որ ԲՀԿ-ն պետության մասին է մտածում». Միքայել Մելքումյան

Հուլիս 09,2016 15:43

ԲՀԿ-ական պատգամավորն իր գործընկերոջ նորաստեղծ կուսակցությանը կայացում է մաղթում

Այսօր «Ռեֆորմիստների» նորաստեղծ կուսակցության համագումարին ներկա էր նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Լրագրողների հետ զրույցում նա նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանի` կուսակցություն ստեղծելու փաստն այսպես բնորոշեց. «Եթե մարդիկ գտնում են, որ կարող են ինքնուրույն ուժ դառնալ եւ քաղաքական օրակարգ ձեւավորել, թող ձեւավորեն, դրանից ոչ մեկ չի վնասվում»:

Կգործակցի՞ արդյոք ռեֆորմիստների հետ, Մելքումյանն ակնարկեց, թե` կյանքը ցույց կտա. «Որպեսզի համագործակցես, պետք է կայանա այդ ուժը, դրա ծրագրերը պետք է ընկալելի եւ ընդունելի լինեն: Հաջողություն եմ մաղթում կուսակցությանը, որպեսզի այն լինի պետական մտածողությամբ ուժ, չեմ ասում` իշխանական»:

Լրագրողի դիտարկմանը, թե պետական մտածողությամբ ուժ, ինչպիսին «Բարգավաճ Հայաստա՞նն» է, Մելքումյանը պատասխանեց. «Իհարկե, բա ԲՀԿ-ն ի՞նչ է, պետության մասին չի՞ մտածում: Դուք կասկածո՞ւմ էիք, որ ԲՀԿ-ն պետության մասին է մտածում: Բոլոր քաղաքական ուժերն էլ պետք է մտածեն: Քաղաքական ուժերը` լինեն ընդդիմադիր, թե իշխանական, կողմ չեն, որ պետությունը թուլանա: Եթե ընդդիմություն ես, չի նշանակում, որ հայհոյախառը…պետք է իրատեսական օրակարգ ձեւավորես, բայց կյանքն է ցույց տալիս, թե որ ուժն ինչ արդյունքներ կունենա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031