Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Գագիկ Ծառուկյանի օրոք ԲՀԿ-ն հզոր էր». Արայիկ Աղաբաբյան

Հուլիս 09,2016 15:19

«Հիմա փորձում է հզորանալ»,-ասում է ԲՀԿ-ական պատգամավորը

«Կա հրավեր եւ պատասխանատվություն ընկերոջ նկատմամբ: Որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ` պարտավորված եմ զգում մասնակցել: Դա արդեն ձեւավորված քաղաքական մշակույթ է»,-այսօր «Ռեֆորմիստների» նորաստեղծ կուսակցության համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը:

Նրա կարծիքով` եթե կա պահանջ, թող ստեղծվեն նոր կուսակցություններ. «Եթե ստեղծում են, երեւի թե կա նման պահանջ, եթե մարդիկ համախմբված են, թեկուզ մի քանի հոգի, ուրեմն դա պահանջ է»:

Հարցին` ԲՀԿ-ից բան մնա՞ց, Աղաբաբյանը հակադարձեց, թե` ԲՀԿ-ն հզոր ուժ է, ամեն ինչ էլ ունի եւ գործում է. «ԲՀԿ-ն համարվում է հանրապետությունում 2-րդ քաղաքական ուժը»: Հարցին` Գագիկ Ծառուկյանի ժամանա՞կ էր կուսակցությունն ավելի հզոր, պատգամավորի պատասխանը դրական եղավ: «Ոք չի բացառի, որ այն ժամանակ հզոր էր, հիմա էլ փորձում է հզորանալ: Իմ կարծիքով` հասարակության կարծիքը ԲՀԿ-ի հանդեպ չի փոխվել: Անկախ ամեն ինչից` բոլոր կուսակցություններն էլ փորձելու են հզորանալ, ինչքան ներուժ ունեն` փորձելու են ներդնեն: Յուրաքանչյուր կուսակցություն իր տեղն ունի քաղաքական դաշտում և մյուսին թուլացնելու խնդիր չկա»,-հավելեց Արայիկ Աղաբաբյանը:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ նախկին ԲՀԿ-ականներից ստեղծվելիք կուսակցություն այլեւս չկա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031