ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Լեհաստանի մայրաքաղաք մեկնած Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, օգտվելով ստեղծված առիթից, մի շարք երկկողմանի հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի Հանրապետության նախագահական նստավայրի պաշտոնական կայքը։
2016թ. հուլիսի 8-ին Էրդողանը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և պաշտոնատար այլ անձինք։
Նախագահ Էրդողանը հանդիպում է ունեցել նաև Բոսնիա և Հերցեգովինայի նախագահ Բակիր Իզետբեգովիչի հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերություններին վերաբերվող մի շարք հարցեր։
Կարդացեք նաև
Ուկրաինայի ու Բոսնիա և Հերցեգովինայի առաջնորդներից հետո նախագահ Էրդողանը հանդիպում է ունեցել նաև Ֆինլանդիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ։