Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնաքն անդրադարձել է Թուրքիային ուղղված եվրոպական պետությունների մեղադրանքներին՝ Հայոց ցեղասպանությունն իրագործելու վերաբերյալ և Թուրքիայիում ապրող հայերի թեմային։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Թուրքիայի փոխվաչապետ Քայնաքը մասնավորապես ասել է. «Երբ մեզ ցեղասպանության մեջ մեղադրող երկրներում թեկուզ մեկ ապօրինի հայ փախստական չկա, Թուրքիայում բնակվում է 200 հազար հայ փախստական։ Թուրք ժողովուրդը նրանց էլ է նեցուկ կանգնում»։