2016թ. հուլիսի 8-ին Վարշավայում մեկնարկած ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Լեհաստանի մայրաքաղաք է մեկնել նաև Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Գագաթնաժողովի առաջին օրը ՆԱՏՕ-ի անդամ պետությունների առաջնորդները հետևել են կազմակերպության անդամ պետությունների ռազմաօդային ուժերի իրականացրած ցուցադրական թռիչքներին։ Միջազգային ԶԼՄ-ների ուշադրությունը գրավել է այդ ընթացքում Թուրքիայի նախագահի վարքագիծը, որին, կարծես, այդքան էլ չեն հետաքրքրել ցուցադրական թռիչքները։