Պաշտոնական Մոսկվան և Բաքուն նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում միջազգային 5-րդ հումանիտար ֆորումը կազմակերպելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է Minval.az-ը։
Նախատեսվում է, որ ֆորումը տեղի կունենա ընթացիկ տարվա սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում՝ երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հովանավորությամբ։
Թեմայի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչությունը, որտեղ հիշեցվում է նաև, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը 2016թ. հուլիսի 11-12-ին կայցելի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։
Ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին արտահայտվել է նաև ՌԴ արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` ասելով, որ Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերներից է Հարավային Կովկասում և Կասպյան տարածաշրջանում։ Զախարովան ավելացրել է, որ ՌԴ-ն Ադրբեջանի հետ հարաբերությունները կառուցում է իրավահավասարության, երկու պետությունների շահերը հաշվի առնելու և բարիդրացիության հիմունքների վրա։
Կարդացեք նաև