2016թ. հուլիսի 8-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկած ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովի առաջին օրը ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստի ընթացքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որի միջոցով ՆԱՏՕ-ն կոչ է արել Ռուսաստանի Դաշնությանը փոխել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի կարգավիճակները։ Այս մասին տեղեկացնում է Грузия Onine լրատվականը։
Հայտարարությունը տեղադրվել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում։ Դրանում ասվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները ևս մեկ անգամ անվերապահ աջակցություն են հայտնում Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։