2016թ. օգոստոսին Բաքվում՝ Ադրբեջանի, Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների միջև կայանալիք հանդիպման արդյունքում կարող է փաստաթուղթ ստորագրվել։ Այս մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ աշխատանքներ են տարվում օգոստոսին ՌԴ նախագահի՝ Բաքու կատարելիք այցի կազմակերպման ուղղությամբ։
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ օգոստոսին Իրանի նախագահ Հասան Ռուհանին կմեկնի Ադրբեջան, որին կմիանա նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Սպասվում է, որ Ադրբեջանի, Իրանի և ՌԴ նախագահները եռակողմ ձևաչափով հանդիպում կունենան, որի ավարտին համատեղ փաստաթուղթ կստորագրեն։ Նախատեսվում է նաև, որ Բաքվում նախագահները առանձին հանդիպումներ կունենան նաև երկկողմ ձևաչափով։
Կարդացեք նաև