Mirror-ը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան ամռանը կարող է հեռանալ թիմից, քանի որ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն նրա հետ առանձնակի հույսեր չի կապում:
Ավելի վաղ մամուլը գրել էր, թե իսպանացու դիրքերը թիմում ավելի են թուլացել այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, թեեւ Մատան մտադիր է անել ամեն բան, որպեսզի նույն դիրքում տեղ ունենա մեկնարկային կազմում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ