Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը 2016թ. հուլիսի 8-ին Վարշավայում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ։ Այս մասին տեղեկացնում է news.az-ը։
Ադրբեջանի ղեկավարի և Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարի միջև կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկայիս իրավիճակը, ինչպես նաև մտքեր փոխանակել հակամարտության կարգավորման վերաբերյալ։