2016թ. հուլիսի 8-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպումներ են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ։
ՀՀ և Ադրբեջանի նախագահների և ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարի միջև կայացած հանդիպումներին անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, որը թեմայի վերաբերյալ գրառում է կատարել «Թվիթերում»։
Ամերիկացի համանախագահը նշել է, որ հակամարտող կողմերը մերժել են հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհը և համաձայնել են շարունակել բանակցային գործընթացը։
Ուորլիքը հավելել է, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, պատրաստ է ջանքեր գործադրել՝ ուղղված հակամարտության կարգավորմանը։
Կարդացեք նաև
.@JohnKerry spoke with #Sargsyan and #Aliyev about #NKpeace. All reject war and are committed to negotiations. The US stands ready to help.
— James Warlick (@AmbJamesWarlick) July 8, 2016