Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախագահականն Արցախում հարցո՞ւմ է պատվիրել. «Հրապարակ»

Հուլիս 09,2016 11:50

Ղարաբաղցի քաղաքագետ, «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը չի կիսում ՀՀ պաշտոնական տեսակետները ԼՂՀ կարգավորման շուրջ։ Ինչպես ԼՂՀ բնակիչներից շատերը, նա դեմ է տարածքների հանձնում ենթադրող որեւէ փաստաթղթի ստորագրմանը եւ չի հավատում, որ Ադրբեջանը կարող է պարտաճանաչ գտնվել եւ կատարել միջազգային հանրության առջեւ ստանձնած որեւէ պարտականություն, իսկ ապրիլյան պատերազմի օրերին նա երկար ժամանակ մնացել է առաջնագծում։

Եվ պատահմամբ հենց նրա տուն է գնացել կասկածելի սոցհարցում կատարող մի «ջահել աղջիկ», որն արցախցիներին հարցեր տալու համար Երեւանից հասել է Ստեփանակերտ։ Նրա հետ զրույցից հետո Տիգրանը գրել է այս սոցհարցման մասին ՖԲ իր էջում։ «Մի կազմակերպություն էր ներկայացնում, որը սովորաբար Սերժի համար է աշխատում… Նույն կազմակերպությունը 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների նախօրեին էլ էր նմանատիպ հարցում անցկացրել»:

Ըստ քաղաքագետի, աղջիկը հարցեր է տվել նրան սահմանադրական փոփոխությունների, Արցախի հայտնի գործիչների՝ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Արթուր Աղաբեկյանի, Աշոտ Ղուլյանի, Սամվել Բաբայանի եւ Վիտալի Բալասանյանի վարկանիշի վերաբերյալ, նաեւ հողերը հանձնելու սցենարների, հարցրել է՝ կո՞ղմ եք, որ հարձակվենք ու Ադրբեջանին կապիտուլյացիայի ենթարկենք, եւ անգամ Արցախի հարցում մեզ համար ոչ բարենպաստ որոշման դեպքում պատրա՞ստ եք ապստամբել, թե՞ ոչ։

Այս ամենից քաղաքագետը եզրակացրել է, որ այս հարցման հետեւում կանգնած է ՀՀ նախագահը, եւ որ նա ցանկանում է շոշափել ԼՂՀ բնակչության տրամադրությունները։ «Այսինքն՝ Սերժը լուրջ վախեր ունի, ինչը չի կարող չուրախացնել: Կարելի է հույս ունենալ, որ եթե Հայաստանի եւ հատկապես Արցախի բոլոր մտահոգ մարդիկ ու գործիչներն սկզբունքային ու միասնական դիրքորոշում ունենան այս հարցում, Սերժը չի կարողանալու ոչինչ հանձնել»,- գրել է Գրիգորյանը։

Պարզվում է՝ կազմակերպությունը, որը «Սերժի համար է աշխատում», քաղաքական խորհրդատվություններով զբաղվող IPSC ընկերությունն է։ Ընկերությունում չպատասխանեցին մեր հարցերին, չասացին, թե ով է Արցախում հանրային կարծիքի ուսումնասիրության պատվիրատուն։ «Ես նման տեղեկություններ չեմ կարող հայտնել»,- ասացին մեզ՝ խոստանալով, որ իրենց մենեջերը մեզ կզանգի, սակայն նա չզանգեց։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031