Կառավարությունը ցանկանում է գնել ավտոմեքենայի չորս հատ անիվ, որոնցից յուրաքանչյուրն արժի 464.000 դրամ կամ 960 դոլար: Իսկ չորսը միասին արժեն 1,856,000 դրամ: Այսինքն, կառավարությունը ցանկանում է 4000 դոլարով գնել ընդամենը չորս անիվ:
Այս տեղեկատվությունը դրված է Ֆինանսների նախարարության պետական գնումների կայքում: Այս գերթանկարժեք անիվներն ամենայն հավանականությամբ գնվում են վարչապետ Հովիկ Աբրահամյանի ծառայողական նույնքան թանկարժեք մեքենայի (նկարում) համար:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում
Վարչապետը հնարավորություն ունենա ամբողջ բյուջեն կտանի իրենց տուն:Նրան ԱԺ-ից երբ ազտեցին չմոռացավ նույնատիպ անվադողեր տանել իրենց տուն:Այդ մասին մամուլում ժամանակին գրվեց:Լավ, բա ֆինանսների ազնիվ դաշնակցական նախարարն ինչու է դա թույլ տվել