Հայաստանցի 64 կգ քաշային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Վենեսուելայում անցկացված պրոֆեսիոնալների օլիմպիական վարկանիշային մրցաշարի եզրափակչում արդեն Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակցի կարգավիճակով հանդիպեց քաթարցի Թուլասի Թարումալինգամի հետ:
Արդեն երկրորդ ռաունդի վերջին վայրկյաններին ռինգի մրցավարը քաթարցուն նոկդաուն գրանցեց ու մրցակիցները գնացին ռինգի իրենց անկյուն:
https://www.youtube.com/watch?v=qHMWqu3lohw
Հովհաննես Բաչկովի առավելությունն այնքան մեծ էր, որ Թուլասիի մարտավկաները, խուսափելով վերջին ռաունդում շատ հնարավոր ավելի վատ հետեւանքներից, որոշեցին հրաժարվել մարտը շարունակելուց:
Կարդացեք նաև
Հայաստանի ներկայացուցիչը Վենեսուելայից տուն է վերադառնում օլիմպիական ուղեգրով եւ մրցաշարի ոսկե մեդալով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ