Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թույլ ու խեղճ. «Հրապարակ»

Հուլիս 09,2016 11:21

ՆԱՏՕ-ի գագաթնաժողով կլինի, ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն, հակամիջուկային միջազգային կոնֆերանս, թե Դավոսի տնտեսական ֆորում, մեր մասնակցությունը սահմանափակվում է պատվավոր ներկայությամբ կամ դիտորդի կարգավիճակում հայեցողությամբ։

Թույլ ու թերզարգացած պետության ճակատագիր։ Հենց այդ խեղճությունն է պատճառը, որ մեզ համար կենսական ճանապարհի՝ Լարսի փակումը կարող է օրեր-շաբաթներ տեւել, եւ բացումը կախված լինել բացառապես մեր հարեւանների բարի կամքից։

Այդ թուլությունն ու խեղճությունն են պատճառը, որ տարբեր ոլորտների տաղանդավոր անձանց, ասենք՝ Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստի գոյությունը ոչ թե նպաստում է, որ մենք հզորանանք, ուժեղ թիմ ունենանք, մասնակցենք ֆուտբոլի Եվրոպայի առաջնություններին, այլ նրանով հիանանք հեռվից եւ ուրախանանք, որ օտարները գնահատում են մեր տղային՝ հսկայական գումարներ վճարում նրան ունենալու համար։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031