Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի նախկին դեսպան. Ռուսաստանն այժմ բացասական դեր է խաղում՝ զինելով ԼՂ հակամարտության երկու կողմերին (Տեսանյութ). VOA

Հուլիս 09,2016 11:00

Միացյալ Նահանգները կարող է եւ պետք է ավելի մեծ դեր խաղա Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացում, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Վրաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան, վերլուծաբան Քենեթ Յալովիցը.

«Կարծում եմ, ամերիկյան եւ եվրոպական ավելի մեծ ներգրավվածությունը ղարաբաղյան հարցում շատ կարեւոր է, սակայն կարեւոր է նաեւ, որ հայկական եւ ադրբեջանական հասարակության առաջնորդներն իրենց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստեն»:

Յալովիցի խոսքով, Ռուսաստանն ու Արեւմուտքը պետք է օգնեն հակամարտող կողմերին խաղաղություն հաստատել.

«Ռուսաստանն այժմ բացասական դեր է խաղում՝ զինելով երկու կողմերին: Ինձ դա կառուցողական չի թվում: Արեւմուտքն ու Ռուսաստանը պետք է համաձայնության գան եւ փորձեն կողմերի միջեւ իրական բանակցություններ խթանել, որպեսզի դրվեն խաղաղ կարգավորման հիմքերը»:

Հայ եւ ադրբեջանական ժողովուրդներին խաղաղության ուղիով տանելու մասին էր խոսում նաեւ Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան, վերլուծաբան Ջոն Հերբսթը.

«Պետքարտուղարությանն անհրաժեշտ է ավելի լուրջ դեր ստանձնել այս ճգնաժամի կարգավորման գործընթացում՝ մանրամասն հետազոտելով կարգավորման հեռանկարները հայկական եւ ադրբեջանական հասարակություններում»:

Ատլանտյան խորհրդի վերլուծաբան Ագնիա Գրիգասի խոսքով, հակամարտությունը չի բխում ոչ հայկական ոչ ադրբեջանական ժողովուրդների շահերից.

«Միակ կողմը, որ շահում է այս տեւական հակամարտությունից Ռուսաստանն է: Ղարաբաղյան խնդրի ներկա կարգավիճակը խոչընդոտում է Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսական, քաղաքական եւ հասարակական զարգացմանը»:

Գրիգասի կարծիքով, ապրիլյան պատերազմից հետո բարդ է խոսել հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելու մասին, սակայն, հակամարտության տեւական կարգավորման հնարավոր է հասնել միայն խաղաղ ճանապարհով՝ կողմերի փոխհամաձայնությամբ:

Արման ԹԱՐՋԻՄԱՆՅԱՆ

«Ամերիկայի ձայն» ռադիոկայան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031