Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային հարաբերություններում դեռեւս մնում ենք նույն ռոմանտիկը, նույն երազողը, հետեւաբար նաեւՙ միեւնույն երազախաբը. «Ազգ»

Հուլիս 09,2016 10:05

Իսկապես ռոմանտիկ ազգ ենք: Պատմական այսքան երկար ճանապարհ անցնելուց հետո, անօրինակ այսպիսի փորձությունների, տառապանքների, հուսախաբությունների միջով գոյատեւելուց եւ սխրալի ջանքերով փրկվելուց հետո, միջազգային հարաբերություններում դեռեւս մնում ենք նույն ռոմանտիկը, նույն երազողը, հետեւաբար նաեւՙ միեւնույն երազախաբը…

Երկու օր առաջ, հուլիսի 5-ին, Իսրայելի խորհրդարանում բեմադրված (այս էլ քանիերորդ անգամ) սցենարը, պատգամավորների 80 տոկոսի բացակայությունը մեկուկես տարի առաջ հետաձգված նիստից, նախատեսված քննարկումների փոխարեն սրտառո՜ւչ ելույթներով բավարարվելը, քննարկումները նախաձեռնող «Մերեց» կուսակցության ղեկավար Ջահակա Գալոնի՝ «հավելյալ աղմուկ» չհանելու հորդորը սաղիմահայ համայնքին, խոր հուսախաբության մատնեց մեր ժողովրդին Հայաստանում թե Սփյուռքում:

Պատճառը շատ պարզ էրՙ չպատճառաբանված հուսադրո՛ւմը, որը նման պարագաներում սկիզբն է հուսախաբության: Շատերին թվում էր, որ աշխարհի շուրջ 20 երկրների կողմից ճանաչում ստացած Ցեղասպանությունը, մանավանդ Բունդեստագի՝ Գերմանիայի մեղսակցության փաստի ընդունումից եւ Հռոմի պապի կրկնակի հայտարարություններից հետո, Իսրայելը, որպես ցեղասպանության ենթարկված ժողովրդի պետություն, այս անգամ անկասկած միանալու է ճանաչած երկրների ցանկին:

… Իսրայելական եւ ընդհանրապես հրեական մամուլը, բացի «Հաարեցից», ոչինչ չգրեց հուլիսի 5-ի լսումների տապալման եւ դրանք անորոշ ժամանակով հետաձգելու որոշման մասին: Այդպիսիՙ գրեթե համատարած լռությունը միայն պետական «խմբավարությամբ» եւ հասարակական համաձայնությամբ է լինում: Ու սակայն, այդ փաստը եւս մեկ անգամ ապացուցում է, որ աշխարհի որոշ երկրներ, եւ դրանց մեջՙ ցեղասպանված ժողովրդի երկիր Իսրայելը, արդարության համար երբեք չեն վնասի իրենց շահերը: Մանավանդ պատմական ճշմարտության համար չեն զոհաբերի որեւէ բան, հատկապես երբ չկա ներքին որեւէ ճնշում, պահանջ: Իսրայելի պարագայում, այդ ճնշումը կամ պահանջը բացակայում էր առնվազն 80 տոկոսով…

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031