Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղիկներն ավելի երկար կդիմանան, եթե դրանց կոթունները հագցնեք մաքրված կարտոֆիլի մեջ եւ հետո դնեք ջրով լի սկահակի մեջ

Հուլիս 09,2016 12:30

Շոգ օրերին ըմպելիքը սառեցնելու համար խորհուրդ է տրվում շիշը փաթաթել սառը աղաջրում թրջված կտորով եւ դնել հով տեղ։ Երբ կտորը չորանա, նորից թրջել։ Այս ձեւով կարելի է սառեցնել նաեւ ձմերուկը եւ սեխը։

Եթե ապուրն աղի է ստացվել, ապա պետք է մեջը մի կապոց բրինձ իջեցնել, երբ աղն անցնի, կարող եք հանել բրինձը։ Կարելի է նաեւ մեջը գցել 1-2 մաքրած կարտոֆիլ եւ եփել 5 րոպե։ Այն ներծծում է աղը։ Եփելուց հետո կարտոֆիլը պետք է հանել։ Նաեւ կարելի է ապուրի մեջ գցել մի կտոր շաքար կամ գազար։

Եթե մսի արգանակի փրփուրն անուշադրության պատճառով իջել է կաթսայի հատակը, արգանակի մեջ պետք է մի քիչ սառը ջուր լցնեք, փրփուրը կբարձրանա երես։ Արգանակին աղ ավելացրեք միայն փրփուրը վերցնելուց հետո։
Գրքի թերթի վրայի ճարպի հետքը կարելի է հեռացնել գոլ արդուկով։ Հետքը ծածկել անձեռոցիկով եւ արդուկել այնքան անգամ, մինչեւ անձեռոցիկն ամբողջ յուղը ներծծի։

ogtakar +xorhurdner8.-2

Ճարպի հնացած հետքերը գրքի էջի վրայից կարելի է հանել մաքուր բենզինի եւ մի քանի կաթիլ մագնեզիումի փոշու խառնուրդով։
Գրքի էջի վրայից թանաքի բծերը կարելի է հեռացնել 20% ջրածնի պերօքսիդով։
Գրքի վրայի բորբոսը կարելի է հեռացնել անուշադրի սպիրտով։
Ջրամանների եւ ծաղկամանների հատակի եւ պատերի վրա առաջացած նստվածքը հեշտությամբ կարելի է մաքրել քացախի եւ կերակրի աղի խառնուրդով։
Ծաղիկներն ավելի երկար կդիմանան, եթե դրանց կոթունները
հագցնեք մաքրված կարտոֆիլի մեջ եւ հետո դնեք ջրով լի սկահակի
մեջ:

Պաստառի վրայի յուղի հետքերը կարելի է մաքրել բենզինով։

Խունացած պաստառը կարելի է թարմացնել՝ շփելով 1 ճաշի գդալ սկիպիդարի, 1 ճաշի գդալ անուշադրի սպիրտի եւ կես դույլ ջրի խառնուրդով։

Հին պաստառները հեշտ պոկելու համար անհրաժեշտ է կտորը թրջել տաք ջրի մեջ, մի թեթեւ քամել եւ դնել պաստառի վրա։ Էլեկտրական ցանցից անջատած տաք արդուկով կտորը արդուկել։ Պաստառը հեշտությամբ կպոկվի պատից։
Կոշիկի չորացած քսուքը կարելի է վերականգնել, եթե այն դնեք տաք ջրով ամանի մեջ եւ երբ սկսի հալչել, ավելացնեք մի փոքր սկիպիդար եւ խառնեք։

Որպեսզի հագուստի ծալքերը հարթվեն, որոնց արդուկելը անհնար է, այն պետք է կախել լողասենյակում, տակը եռացրած ջրով լի կաթսա դնել եւ պինդ փակել լողասենյակի դուռը։

Շատ բարակ կտորից մեքենայով որեւէ բան կարելիս, կտորի տակ պետք է թուղթ դնել։ Կտորը փոթ-փոթ չի լինի եւ կարելն էլ կհեշտանա։

Որպեսզի մեխը հեշտ խփվի փայտին, բավական է սուր ծայրին քսել օճառ կամ բուսական յուղ։

Նկարի շրջանակների, երաժշտական գործիքների ստեղների վրա
առաջացած թանաքի թարմ հետքերը մաքրել կաթով։

Մարմարը մաքրել կերակրի աղի եւ քացախի լուծույթի մեջ թաթախված շորով։
Սպիտակ մարմարյա իրերը մաքրելու համար անհրաժեշտ է սրբել կիտրոնով, հետո բուսական յուղի մեջ թրջված փափուկ լաթով։

Պողպատյա իրերը լավ մաքրվում են բրնձաջրով։

Պողպատյա իրերի վրայից ժանգի հետքերը կարելի է հեռացնել որեւէ յուղով։ Յուղը քսել եւ թողնել մի քանի օր, որից հետո մաքրել անուշադրի սպիրտի մեջ թրջված լաթի կտորով։

Նիկելապատ ամանները լավ են մաքրվում 1 ճաշի գդալ քացախի եւ 1 թեյի գդալ աղի խառնուրդով։

Ժանգը նիկելապատ առարկաներից հեռացնելու համար պետք է քսել որեւէ յուղ եւ թողնել մի քանի օր, իսկ հետո մաքրել անուշադրի սպիրտի մեջ թրջած ջնջոցով։
Մետաղյա իրերի վրայից յուղաներկի հին շերտերը կարելի է հանել 1 մաս 10% անուշադրի սպիրտի եւ 2 մաս կավճի խառնուրդով։ Մածուկը քսել յուղաներկին եւ թողնել փափկի, հետո լվանալ։

Մետաղյա իրերը լավ են մաքրվում կտրած կարտոֆիլով։
Մետաղե բռնակները կարելի է մաքրել կավիճով, հետո փայլեցնել փափուկ լաթով։
Մկրատների վրայից ժանգը կարելի է հեռացնել՝ դրանք շփելով ծխախոտի տաք մոխիրով։

Կտորի պատռված մասը վերականգնելու համար պատռվածքի ծայրերը հնարավորին չափ իրար մոտեցնել, վերցնել նույն կտորից մի փոքր հատված, վրան քսել ձվի սպիտակուց, դնել պատռվածքի տակ եւ տաք արդուկով հակառակ երեսից արդուկել։
Քանդած հին սվիտրի ոլորված թելը ուղղելու համար պետք է եռացող ջրով լի կաթսայի վրա փլավքամիչ դնել, այնպես, որ ջրի մակերեսից բարձր լինի 10 սանտիմետր։ Փլավքամիչի մեջ դնել թելի կծիկը, կաթսան ծածկել կափարիչով եւ 20-30 րոպե թողնել գոլորշու վրա, որպեսզի թելը լավ խոնավանա, հետո թողնել, որ թելը չորանա եւ նոր միայն կծկել։ Թելը լրիվ կուղղվի։

Եթե կողպեքը դժվար է բացվում, դրա անցքի մեջ լցրեք գրաֆիտի փոշի։ Այն կարելի է ստանալ սեւ մատիտների միջուկները քերելով։ Կողպեքը կանոնավոր կաշխատի։
Դռների զայրացնող ճռռոցից հեշտությամբ կարելի է ազատվել գրաֆիտի մի փոքրիկ կտորով։ Այն պետք է դնել օղակի բարձրացված ճեղքի մեջ, գրաֆիտը կփոշիանա եւ երկար ժամանակ կծառայի որպես հիանալի քսուք։

ogtakar +xorhurdner8.-3

Եթե փականի բանալին դժվարությամբ է պտտվում, մաքրեք մեղրամոմով կամ օճառով։

Մոմերը չեն կաթի եւ դանդաղ կվառվեն, եթե 1 ժամ պահեք թունդ աղաջրի մեջ։

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

  1. 07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031