Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն ասաց, որ հուլիսի 2-ին տեղացած հորդ անձրեւներից առաջացած սելավները մեծ վնաս են հասցրել Իջեւան քաղաքին, քանդել համայնքային նշանակության ճանապարհներ:
Պատճառված վնասների հետեւանքները վերացնելու համար Իջեւանի քաղաքապետարանը գրեյդեր է գնել: Դրա միջոցով Տավուշի մարզկենտրոնի բազմաթիվ համայնքային ճանապարհներ վերականգնվել են:
Հունիսի 16-ին տեղացած հորդ անձրեւներից առաջացած սելավները հող,քարեր,ավազ էին լցրել համայնքի ավտոճանապարհները: Կոմունալ ձեռնարկությունը վերականգնել է ճանապարհները, հուլիսի 2-ին սելավները նոր վնասներ պատճառեցին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ