Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի շատ անլրջացնում է Զարուհի Փոստանջյանին, քան Լեւոն Տեր- Պետրոսյանին եւ մյուսներին». Լյուդմիլա Սարգսյան

Հուլիս 08,2016 21:55

«Եթե ԼՂ հիմնահարցում Լեւոն Տեր -Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի տեսակետները, իսկ ես չգիտեմ որ չափով, բայց համընկնում են, ոչ մի վատ բան չի ասում ոչ Լեւոն Տեր Պետրոսյանի, ոչ՝ Սերժ Սարգսյանի մասին»,- Aravot.am-ին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարծիք էր հայտնել, թե. «Արցախյան հարցի շուրջ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը հստակ էր՝ պատրաստ էր հողերը հանձնել, նույնը պատրաստ է անել Սերժ Սարգսյանը: ՀԱԿ-ը վարում է այն քաղաքականությունը, որը վարում է Սերժ Սարգսյանը: ՀԱԿ-ը ներքին այն քաղաքականությունն է վարում, որը Սերժ Սարգսյանը, թեեւ հայտարարեցին, որ կոնսեսուսով կողմ չեն Ընտրական օրենսգրքին, բայց մասնակցում էին օրենսգրքի լեգիտիմացմանը»:

Լյուդմիլա Սարգսյանի խոսքով, «ԼՂ հիմնախնդրից լավագույնս տեղյակները հենց Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանն են, իհարկե նաեւ Ռոբերտ Քոչարյանը, որոնք շատ լավ գիտեն խնդրի էությունը, բանակցային գործընթացի խնդիրները, շատ լավ գիտեն ուժային բեւեռների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձգտումները, հետեւաբար, նրանց երկուսի կարծիքը համընկնում են, ապա լուծումները միանման են տեսնում՝ հասկանալով խնդիրները:

Զարուհուն չեմ համարում ԼՂ հիմնախնդրի լուրջ մասնագետ, նրա ասածներն էլ ինձ համար առանձնապես հետաքրքիր չեն, որովհետեւ սովոր չեմ հակադարձել այն քաղաքական գործիչներին, որոնք իհարկե, իրենց քաղաքական են համարում, առանց իրենց հաշիվ տալու, առանց խորանալու խնդրի բուն էության մեջ, լուծման հնարավորությունների մեջ ու փորձում են դիվիդենտներ հավաքել»:

Տիկին Սարգսյանի խոսքով, ԼՂ հարցն այնքան լուրջ խնդիր է, որ տարբեր քաղաքական գործիչներ իրենց անձնական նպատակները պետք է կարողանան մի փոքր զսպել ու լրջությամբ մոտենալ հարցին.«Եւ եթե չեն տիրապետում ամբողջական տեղեկատվությանն ու կուլիսային գործընթացներին, որոնք միշտ չէ, որ կարող ենք դիտարկվել որպես դավաճանական գործընթացներ, դրա մասին կարծիք հայտնել ու բացասական ֆոնի ներքո ներկայացնելն ավելի շատ անլրջացնում է Զարուհի Փոստանջյանին, քան Լեւոն Տեր- Պետրոսյանին եւ մյուսներին»:

Տիկին Սարգսյանը չի կարծում, որ ԸՕ-ի կամ այլ հարցեր շուրջ բանակցելը սխալ է. «Եթե ՀԱԿ-ը համարում էր, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ բանակցությունները ֆոտոսեսիա էին ու լեգիտիմացնում էին Սերժ Սարգսյանին, այդ տեսանկյունից, այո՛, կարող է այդպես համարվել, բայց այդ հարցերում համակարծիք չեմ ՀԱԿ-ի հետ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031