Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանից Գոհար Օհանջանյանը պահանջ ունի. «Վերջապես մայր եմ, զինվոր եմ ուղարկել բանակ»

Հուլիս 08,2016 21:21

«Եթե նախագահին հանդիպեմ, պահանջելու եմ, որ տղայիս քրեական գործին իրավական գնահատական տա: Օգոստոսի երեսունին կլրանա իմ տղայի մահվան իննը տարին, վերջապես մայր եմ, զինվոր եմ ուղարկել բանակ, դիակն են ուղարկել: Իրենք պատասխանատվություն չե՞ն կրում, որ ասեն՝ ինչն է պատճառը, որ տղաս մահացավ: Իննը տարի է՝  հայտնվել եմ փողոցում, ոստիկանության քաշքշուկի մեջ ու այդպես էլ չպե՞տք է իմանամ իմ երեխու մահվան պատճառը»,- Aravot.am-ին ասաց Գոհար Օհանջանյանը:

Երեկ Գոհար Օհանջանյանն ու բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերը կրկին նախագահական նստավայր էին գնացել, ոստիկանները նրանց կրկին չէին թույլատրել մոտենալ նախագահական նստավայրի դարպասներին:

Սեւազգեստ մայրերը դիմել էին ՄԻՊ գրասենյակի արագ արձագանքման խմբին, ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները եկել, զրուցել էին մայրերի ակցիան խոչընդոտող ոստիկանների հետ. «Մեզ  փոխանցեցին, որ անցած շաբաթներին, քանի որ քիչ թվով ծնողներ էին գնացել նախագահական,դրա համար նրանց  թույլատրել են մինչեւ նախագահական նստավայրի դարպասների մոտ գնալ, իսկ երեկ քանի որ,ծնողների թիվն ավելացել էր, դրա համար թույլ չեն տվել: Այդպես մեկնաբանեցին:

Չեմ հոգնել ու չեմ հոգնելու նախագահական նստավայր գնալուց, ինչքան Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26-ում նստած է՝ որպես բանակի գերագույն գլխավոր հրամանատար, պետք է պատասխան  տա մեր երեխեքի մահվան համար, հայտնեն՝ մահվան պատճառը որն է: Քրեական գործերը մեր երեխեքի, որոնք կարճեցին կամ կասեցրին առանց պատճառաբանության, մեզ չեն հիասթափեցնում: Ես հիասթափություն չեմ ապրում, հասնում եմ արդյունքների, կասեցրին տղայիս քրեական գործը, հասա նրան, որ կասեցումից հանեցին, որովհետեւ հիմքեր չունեն կասեցնելու: Ինձ պետք է ասեն իմ երեխու մահվան պատճառը, պետք է գնամ մինչեւ վերջ, կապ չունի այս թե մի այլ նախագահ, պետք է պատասխան տան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031