Զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներն ու գերակա շահի զոհերը ձեռնոց են նետում կառավարությանը. Նրանք երկրի ղեկավարությանը փորձում են սովորեցնել սիրել Երեւանն ու պահպանել մեր մայրաքաղաքում արդեն հատուկենտ մնացած շենքերն ու դրանք ծառայեցնել զբոսաշրջության զարգացմանը:
Որպես հանրային գերակա շահ Պուշկին 4/5 հասցեն վաղուց արդեն կառավարության կողմից ճանաչվել է իրացման գոտի եւ այս հասցեի շենքն եւ հարակից շենքերը եւս քանդման ենթակա են:
Շենքերի հետ քանդվելու են նաեւ նկուղների գինու 19-րդ դարի մառանները:
Գինեգործներն ու զբոսաշրջության բիզնեսում ներգրավվածներն ու շահագրգիռ քաղաքացիները մառանի պահպանման համար, ինչպես իրենք ասացին՝ քաղաքակիրթ պայքար են սկսել կառավարության բարբարոս որոշման դեմ:
Կարդացեք նաև
Այս մասին առավել մանրամասն կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»
Նելլի ԲԱԲԱՅԱՆ