Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին քաղաքապետի ելակ աճեցնելը` Արթիկի աղետի պատճառ

Հուլիս 08,2016 20:25

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանը «Նոյյան տապան» մամուլի սրահում, անդրադառնալով այն իրավիճակին, որին իրենք ականատես են եղել Արթիկում, երբ մեկնել են օգնություն ցուցաբերելու տեղի բնակչությանը, ասաց. «Կարողացանք աջակել 6 բնակարանների: Այնքան ծանր էր վիճակը, որ բնակարաններից մեկի մեկ սենյակը մաքրելու համար մեկ օրն էլ բավական չէր:

«Ո՜չ թալանին» նախաձեռնության համակարգող,  «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության աջակից Մաքսիմ Սարգսյանը մի տուն նկարագրեց, որը սարսափելի պայմաններում էր հայտնվել. «Տանտերը պատմում էր, որ անձամբ վարչապետն է իրենց տանը եղել ու նա հանձնարարական է տվել, որ նրանց տրամադրվի այլ բնակարան, սակայն վարչապետի գնալուց հետո նրանց ասվել էր, թե գնացեք վարձով ապրեք, մինչև տան հարցը լուծվի: Հոսում էր ջուրը տան պատի տակով, նկուղում կար օձ, տան հատակը ամբողջությամբ ուռած էր, այսինքն` որևէ աշխատանք այդ տների հետ չէր տարվում»:

Մաքսիմ Սարգսյանը պատմեց, թե, վերջապես, քաղաքապետին կարողացել են այդտեղ հրավիրել, նա արդարացել է, թե տեխնիկա չեն բերում, որ մաքրեն այդ տները, քանի որ ծառի ճյուղերը կկոտրվեն, ու բնակիչները կբողոքեին:

Նախաձեռնության անդամները պնդում են, որ տուժած բնակիչների վնասն ավելի շատ է, քան առաջարկվում է փոխհատուցել:

Մաքսիմ Սարգսյանը գերադասեց ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, թե որտեղից է խնդիրն առաջացել. «Անգամ մասնագետ չլինելով` հասկանալի է, թե ինչու դա եղավ: Ակնհայտ է, որ այնտեղ ողջ նստվածքն ու քարերը հանքերի թափոններն են, որը կուտակվել էր այդ տարածքում: Ուժեղ անձրև է եկել և կուտակված թափոնները հավաքել բերել է: Հատված կար, որ նախկին քաղաքապետերից մեկի օրոք սելավատարը փակվել էր պանելներով, որպեսզի ելակ աճեցներ, ինչի համար բնակիչները ժամանակին դժգոհություն են բարձրացրել, սակայն ապարդյուն»:

Սոֆյա Հովսեփյանը պնդեց, որ սատկած կենդանիներ կային անասնագոմերում, ինչի հոտը շուրջն էր տարածվել, մինչդեռ քաղաքային իշխանությունները պնդում էին, որ դա ուղղակի տիղմի հոտ է:

Լուսանկարը` «Նոյյան տապան»-ի

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031