Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ ֆուտբոլիստը դեռ լավ մարզիչ չէ

Հուլիս 08,2016 20:10

Հայկական ֆուտբոլի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ Սարգիս Հովսեփյանը, մեկ տարում երկու հրաժեշտ տվեց գլխավոր մարզչի պաշտոնին. առաջինը՝ անցած տարի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի, երկրորդը՝ օրերս, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի:

Սարգիս Հովսեփյանը լեգենդ է որպես ֆուտբոլիստ եւ անգնահատելի ծառայություններ ունի: Դա ընդունում են բոլորը: Սակայն լավ ֆուտբոլիստ լինելը ամենեւին էլ լավ մարզիչ լինել չէ: Ֆուտբոլի համաշխարհային պատմությունը բազմաթիվ այդպիսի օրինակներ ունի: Ճիշտ է, Սարգիս Հովսեփյանը հաճախել է մարզչական կուրսեր, որտեղ տեսական եւ գործնական պարապմունքները զուգակցվում են, սակայն «Pro» կարգի վկայականը նրան մարզչական աշխատանքում ոչ մի բանով չի օգնում: Դա ապացուցում են ազգային հավաքականի անհաջող մրցելույթները Եվրո 2016-ի ընտրական մրցաշարում եւ «Փյունիկի» ձախողումը Եվրոպա լիգայի որակավորման հենց 1-ին փուլում:

Եվրո 2016-ի վերջին խաղից հետո, երբ մեր ընտրանին հարազատ հարկի տակ 0-3 հաշվով պարտվեց Ալբանիային, Սարգիս Հովսեփյանը հետխաղյա մամուլի ասուլիսում ընդամենը մի քանի նախադասություն ասաց. «…Այնքան վատ էր ամեն ինչը… Մեղավորը ես եմ… Անթասիբ ֆուտբոլ խաղացինք»:

Հիմա էլ Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի արգելքը անհաղթահարելի դարձավ. «Փյունիկը» երկու հանդիպումների արդյունքով պարտվեց Ջիբրալթարի «Եվրոպային» ու հեղինակավոր մրցաշարին հրաժեշտ տվեց պայքարն, ըստ էության, չսկսած: Ու նորից մամուլի ասուլիս եւ կարճ հայտարարություն: Armsport.am-ը մեջբերել է մարզչի խոսքերը. «Իմ առջեւ առաջադրանք էր դրված եւ ես այդ առաջադրանքը չեմ կատարել: Հետեւաբար, գտնում եմ, որ պետք է, անպայման, հրաժարական տամ: Չկարողացա նպատակին հասնել…» խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Սարգիս Հովսեփյանը:

Ցավալի է: Բայց այս ամենի մեղավորը, կարծում ենք, միայն ու միայն ինքն է՝ հայկական ֆուտբոլի լեգենդար պաշտպանը, որն ինքն է իր հեղինակության ու բարի համբավի հետ խաղում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Հատկապես վերջին նախադասությունը կարող էիք եւ չգրել:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031