Այսօր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում խոսելով Ռուսաստանի մասին՝ նա ասաց. «Ռուսաստանը մեր գործընկերն է եւ քաղաքական, եւ ռազմական: Եթե իր հարաբերությունները մի որեւիցե պետության հետ շատ լավ լինի, մենք կարող ենք ՌԴ-ի միջոցով մեր խնդիրները լուծել այդ պետության հետ»:
Դիտարկմանը, որ Ադրբեջանի հետ էլ շատ լավ է Ռուսաստանը՝ նա արձագանքեց. «Ես ասեմ՝ Ադրբեջանի հետ շատ լավ ա, փորձեցին, որ…մեր նախագահն էլ եղավ, Պուտինն էլ փորձեց, որպեսզի այս պատերազմը կանգնացնել, այս խնդիրներին լուծում տալ: Ռուսաստանը, ես գտնում եմ, որ մեր ռազմական, քաղաքական գործընկերների հետ պետք է լավ լինեն»:
Երբ լրագրողները հիշեցրին, որ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին՝ Արա Աբրահամյանը պատասխանեց. «Դրա համար առանձին ես ելույթ եմ ունեցել շատ վատ: Ես ասել եմ այդ մասին»:
Հարցին՝ խիստ կարո՞ղ եք լինել ՌԴ-ի նկատմամբ՝ այնտեղ լինելով, ապրելով՝ Արա Աբրահամյանը արձագանքեց. «Ո՞վ, ե՞ս: Դուք պետք ա հետեւեք իմ ելույթներին, էդ ժամանակ կիմանաք՝ խի՞ստ եմ, թե՞ խիստ չեմ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ