ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 7-8 Բրատիսլավայում մասնակցել է ԵՄ- Արևելյան գործընկերության պետությունների նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։
Նախարարական հանդիպման ընթացքում քննարկվել են կոռուպցիայի, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում ԵՄ-ում և արևելյան գործընկերության երկրներում առկա մոտեցումները և պայքարի արդյունավետ մեխանիզմների ներդրման ուղղությունները, անդրադարձ է կատարվել նշված ոլորտներում մի շարք իրավական ակտերով, այդ թվում՝ Փողերի լվացման դեմ Եմ 4-րդ դիրեկտիվով առաջարկվող լուծումներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև դատական համակարգի անկախության, թափանցիկության ամրապնդման ուղիները։ Արփինե Հովհաննիսյանը հանդես է եկել զեկույցներով։ Մասնավորապես՝ նախարարը ներկայացրել է ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում կատարվող միջոցառումները, անդրադարձել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքներին, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված օրենսդրական նախաձեռնություններին։
Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է նաև ՀՀ-ում 2012-2016 թվականների դատաիրավական բարեփոխումների ընթացքում դատական համակարգի անկախության և թափանիցկության ամրապնդման համար կատարված միջոցառումները, ամրագրված ձեռքբերումները, ինչպես նաև հետագա բարեփոխումների տեսլականը։
Կարդացեք նաև
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն