Մի խումբ քաղաքացիներ հուլիսի 8-ին բողոքի ցույց էին կազմակերպել ընդդեմ «Զվարթնոց» շենքի պատմական մասնաշենքի քանդման աշխատանքների:
Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ պատմական մասնաշենքը քանդելը ոչ մի կապ չունի «Զվարթնոց» օդանավակայանը արդիականացնելու հետ. «15 տարի առաջ Էռնեկյանը ստացավ աննախադեպ իրավունք վարձակալել «Զվարթնոց» օդանավակայանը, որի միակ նպատակն էր օդանավակայանի արդիականացումը եւ ժամանակակից կառավարումը: Այստեղ մենք ունենք ավիացիա, որը գոյություն չունի, մեր օդաչուները աշխատում են արտերկրում, տարածաշրջանում կառուցված լավագույն կենտրոնը օդաչուների համար ապամոնտաժվել է, այսինքն՝ քանդվել եւ վերացվել է իսպառ: «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացումը տեսնում ենք արդեն հինգ տարի է ինչպես է դրված թալանի, հիմա էլ սկսել են քանդել»:
Անահիտ Թարխանյանը հայտնեց, որ բազմաթիվ անգամ դիմել են Էդուարդո Էռնեկյանին, կազմվել են հանձնաժողովներ, որոնք պնդել են, որ մասնաշենքը պետք է պահվի, քանի որ այն ոչ միայն հայկական, այլ նաեւ միջազգային արժեք է: Նա հավելեց, որ իրենց խնդրանքները հանդիպել Էռնեկյանին, քննարկել հարցը անպատասխան են մնացել եւ սկսել են ապամոնտաժել մասնաշենքը:
«Էռնեկյանը Արգենտինայի քաղաքացի է, եւ բիզնեսը կազմված է երկու մասից՝ Հայաստանում եւ Արգենտինայում: Եվ իհարկե՛, մեր առաջին քայլը պետք է լինի բողոքել Արգենտինայի կառավարությանը, եւ դեսպանատան միջոցով դիմել դատախազություն, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչպիսի հիմունքներով է իրականացնում այս շենքի կառավարումը Հայաստանում»,- ասաց Անահիտ Թարխանյանը:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ